15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժիշկները բացահայտել են առանց ճարպի մարդու հանելուկը /ֆոտո/

Տղամարդը, ով տառապում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետից, ինչպես նաեւ չի կարողանում քաշ ավելացնել, վերջապես իմացել է իր եզակի եւ առեղծվածային հիվանդության պատճառը: 

Գիտնականները պարզել են, որ պարաօլիմպիական խաղերի մասնակից, բրիտանացի մարզիկ Թոմ Ստանիֆորդի մոտ MDP-սինդրոմ է, որն առաջանում է գենետիկ մուտացիայի արդյունքում, որը, թվում է, թե միմյանց հետ կապ չունեցող հիվադությունների պատճառ է դառնում:

23-ամյա Թոմը ծնվել է նորմալ քաշով, սակայն մեծանալու ընթացքում կորցրել է դեմքի եւ վերջույթների տակ եղած ողջ ներմաշկային ճարպը: Նրա հիվանդությունը նշանակում է, որ տղայի մարմինը զրկվում է բնական ամորտիզացիայից: Նա տառապում է ոտքերի ցավից, իսկ ընկնելու դեպքում ոսկոր ջարդելու հավանականությունը Թոմի մոտ ավելի մեծ է, քան սովորական մարդկանց:

Սակայն երիտասարդի օրգանիզմում ճարպի քանակությունը շատ մեծ է, կարծես թե նա տառապում է ճարպակալումից: Հենց դա էլ նրա մոտ շաքարախտի պատճառ է դարձել: Երեխա ժամանակ Թոմի մոտ խնդիրներ են առաջացել նաեւ լսողության հետ եւ հիմա նա նաեւ լսողական ապարատ է կրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ