28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը չի օգնում, անունն էլ խանգարում է /վիդեո/

1999-ին բացված  Աբովյանի “Նարեկ” ծերանոցը  այսօր օգնության կարիք ունի։ “Սաթենիկ” բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, “Նարեկ” ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը եւ ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը սակայն այսօր չդժգոհեցին:Լրագրողների հետ հանդիպման նպատակը   մեկն էր` հանրությանը տեղեկացնել, որ նման ծերանոց կա: Այստեղ 36 տարեց մարդ է ապրում եւ այժմ հովանավոր են փնտրում:

“2003-ին Ծառուկյանի օգնությամբ ծերերին տեղափոխեցինք Աբովյանի հիվանդանոցի հին շենք, որը Ծառուկյանի շնորհիվ էլ վերանորոգվեց։ Այսօր արդեն որոշ դժվարություններ կան. թոշակները չեն բավարարում, սնունդը թանկ է, տանիքը կաթում է, կոյուղու խնդիր կա”,- ասաց տնօրենը: Ըստ Շողիկ Միքայելյանի, նաեւ 7 անկողնային հիվանդ կա: Բոլորին ինքն է խնամում:Նրանցից մեկը արդեն 14 տարի անկողնային հիվանդ է:

 “Մեր խնդիրները լուծում ենք հիմնականում թոշակներից ու ֆինանսների մուտքավճարներից, ով գալիս է, 50 000 մուտքավճար է անում, դա կոմունալներին է գնում, բայց ձմռանն ավելի դժվար է։ Բացի այդ, քանի որ ծերերը մեզ մոտ են մնում նրանց նպաստ չեն տալիս, ասում են, որ կառավարությունը որոշում է ընդունել, որ ծերանոցների ծերերը նպաստ չստանան։ Հաշմանդամության կարգ ունեն, բայց չեն ստանում, եթե նպաստ տան, մեզ կբավականացնի”,- ասաց Ֆրիդոն Միքայելյանը:

Տիկին Միքայելյանի խոսքով Գագիկ Ծառուկյանը երկու տարի է չի օգնում: “Շատերը ասում են` Ծառուկյանը չլինի, ձեզ կօգնենք”,-ասաց տիկին Շողիկը: Բարերար Ծառուկյանին հանդիպել չի ստացվում, նամակներն էլ են անպատասխան մնում:

Փոխարենը հանդիպել են փեսային` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: Նրա հետ հանդիպելուց հետո ինչ-որ մեկը եկավ, 50 հազար դրամ տվեց ու ասաց` ինչու են բողոքում:

Ինչ են ակնկալում ծերանոցի հիմնադիրները ԲՀԿ առաջնորդից` տեսանյութում: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ