16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի, մեզի մեծ ավետիս». Փայլանի շնորհավորանքը մեջլիսի ամբիոնից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը հունվարի 5-ին մեջլիսում ունեցած իր ելույթն ավարտել է հայերեն արտահայտությամբ:

Փայլանն առաջարկել է բոլորին՝ միասին շնորհավորել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը՝ թուրքական մեջլիսի ամբիոնից հնչեցնելով հայ հավատացյալների շրջանում օգտագործվող ավետիսի խոսքերը. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»:

Հայ պատգամավորն այս ելույթի տեսագրությունը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Մի քանի ժամվա ընթացքում տեսագրությունը դիտվել է ավելի քան 102.000 անգամ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ