26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռիհաննան բուժվում է Քրիս Բրաունից

Ցավոք սրտի, հաճախակի է դարձել այն երեւույթը, երբ երիտասարդ հայտնի աղջիկները վերականգնողական կենտրոններում են հայտնվում` բուժվելու վնասակար սովորույթներից: Ընդ որում, այդ վնասակար սովոորույթները վտանգում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան առողջությունը: 

Ռիհաննայի` Քրիս Բրաունով տարվելու դեպքում, տուժեց նաեւ երգչուհու ֆիզիկական առողջությունը: Ողջ աշխարհն է հիշում, թե ինչ հետեւանքեր ունեցավ սիրեցյալի ծեծը Ռիհաննայի վրա, սակայն վերջինս ներեց Բրաունին:

Բայց ծեծը միակ բացասական հետքը չէր, որ երգիչը  թողեց երիտասարդ աղջկա վրա: Սիրեցյալի “թեթեւ ձեռքով” Ռիհաննան նաեւ թմրանյութերով տարվեց: 

Այժմ, երբ նրանց սիրավեպին կարծես թե իսկապես վերջ է դրվել, Ռիհաննան մտադիր է ետ պահել իրեն վերադարձի ցանկացած փորձից: Այդ պատճառով նա գրանցվել է “Կանանց սիրային եւ սեքսուալ կախվածության բուժման ծրագիր” կոչվող կուրսերին: Հուսանք, որ հոգեվերլուծաբանները կօգնեն Ռիհաննային վերջապես ձերբազատվել դաժան սիրեցյալից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ