26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղը Հասմիկից էլ թանկ է … օրենքից են խոսում /վիդեո/

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, երեկ, Լոռու մարզի Դսեղ այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հիշեցրեց գյուղի հուշարձաններից մեկի խնդիրը, ինչը բարկացրեց տիկին նախարարին:

Ըստ գյուղապետի, Դսեղ գյուղում կա հին իշխանական գերեզմանատուն, որտեղ գտնվում է Մամիկոնյաններից Վահան իշխանի գերեզմանը, այդ գերեզմանի վրա կառուցված է հուշակոթող, որն այժմ վթարային վիճակում է: Կոթողը իր առանցքից շեղվել է 18 սմ եւ կործանման եզրին է: Երեք անգամ դիմել է նախարարություն:

“Մշակույթի նախարարություն եմ դիմում, վարչությունից ստանում եմ պատասխան, որ դուք եկեք Երեւան, ճարեք ճարտարապետ, տարեք ցույց տվեք, թող նախագծի, նրան վճարեք, հետո բերեք նախագիծը մեր մոտ համաձայնեցրեք, որ մենք թույլատրենք` դու գնաս այդ հուշակոթողին ձեռք տաս”,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ զարմանում է, թե ոնց կարող է մարդը անտարբեր լինել իր աշխատանքի նկատմամբ:  

Գյուղապետը նախարարության կողմից ստացված նամակի պատասխանը տվեց Հասմիկ Պողոսյանին: Վերջինս կարդաց եւ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, բացատրված է կարգը: Նորիկ Քոչարյանն էլ հակադարձեց նախարարին, որ  նման կարգից այսքան տարի բան չի հասկացել ու չի հասկանա:

“Դե դա արդեն ձեր խնդիրն է, սա է օրենքը եւ վերջ”,-ասաց Հասմիկ Պողոսյանը:

 “ Դե պարզ է, մշակույթի նախարարը իր տեղակալին պիտի պաշտպաներ, պիտի ասեր  օրենքի սահմաններում է: Ի՞նչ օրենք, հուշարձանը շրջվի, վայր ընկնի, օրենքը դա՞ է, չեմ հասկանում: Այս գյուղը թանկ է ինձ համար բոլորից էլ` Հասմիկից էլ, մյուսից էլ, մյուսից էլ”,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ ”վարչապետին էլ է ասելու”:

Henaran.am-ի տեղեկություններով գյուղապետը երեկ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով Դսեղում էր: Փորձեցինք  գյուղապետ Նորիկ Քոչարյանից ճշտել, թե ինչ ասաց վարչապետը:

“Գիտեք, էնքան շատ հարցեր ունի գյուղը, որ կարեւորները ներկայացրի: Չեմ ասում դա էական չէ, ուղղակի վարչապետին հուշակոթողի խնդիրը գրավոր տվեցի: Չգիտեմ, ջերմ ու մտերիմ էր վարչապետը, մենք իրանից մեծ սպասումներ ունենք, եթե էսպես գնա լավ կլինի: Ինձ թվում ա վարչապետը նախարարին մի լավ տեղը դրած կլինի”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նորիկ Քոչարյանը:

Ի դեպ վերջինս համոզված է, որ մշակույթի նախարարին վարաչպետը “տեղն է դրել”: “Գամ Երեւան, նախարարության պահվածքից արդեն կհասկանամ ինչ ա եղել”,-եզրափակեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ