Ճապոնիայում հարսնացուներին փոխարինում են 3D տիկնիկները /ֆոտո/
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեծ համբավ ունեն տիկնիկները, որոնք հարսնացուների ճշգրիտ նմանակն են: Ակխիբարում գտնվող կլոններ արտադրող գործարանը իսկական մարդկանց եւ նույնիսկ կենդանիների ճշգրիտ նմանակներին է արտադրում:
Արտասովոր գործընթացը կատարվում է մի քանի թվային հայելային տեսախցիկների միջոցով, որոնք մարդուն նկարում են տարբեր կողմերից: Համակարգիչները միացնում են լուսանկարները եւ տվյալները փոխանցում են հատուկ 3D տպիչներին, որոնք էլ իրենց հերթին հատուկ կաղապարների եւ ներկերի միջոցով ստեղծում են 3D քանդակներ:
Նման մեկ տիկնիկի արժեքը 1500 դոլար է: Ստեղծողների կարծիքով` շատ շուտով այդ տիկնիկները լուսանկարների փոխարեն կհամալրեն հարսանեկան ալբոմները: Նրանց պատվերները գնալով շատանում են: