06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրն 8-րդ հարկից նետել է 1 տարեկան որդուն՝ բարձր լացելու համար

25-ամյա հայրը 8-րդ հարկի պատուհանից ցած է նետել 1 տարեկան որդուն՝ բարձր լացելու համար։ Սարսափելի դեպքը տեղի է ունեցել Մերձմոսկովյան շրջանում, գիշերով։ Երեխայի ծնողները քնած են եղել, երբ երեխան արթնացել ու սկսել է լաց լինել։ Հայրը արթնացել է, վերցրել երեխային, ցած նետել պատուհանից ու պառկել, քնել։ Մայրը քնած է եղել, ոչինչ չի հասկացել, հայտնում է kp.ru-ն։

Ոստիկանությունը քննություն է սկսել, փորձում են պարզել, թե ինչպես կարող էր մայրը չլսել երեխայի լացի ձայնն ու տեղի ունեցածի մասին չհասկանալ։

Իսկ տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ