15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռոհանիի այցը կարեւոր էր

Նախօրեին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

Մեկնաբանելով Ռոհանիի այցը՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ այս այցը մի քանի առումով կարեւոր է։ Նա կարեւորեց նախագահների՝ համատեղ հայտարարությունը, որով ընդգծվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը:

«Խոսվում էր հատկապես Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են դրանք իրար կապող ճանապարհի մի մասը կազմել»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս կարեւոր գործոններից էին քաղաքական գործոնն ու անվտանգության որոշակի խնդիրները:

«Ռոհանին հստակ ընդգծեց, որ ԼՂՀ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և տարածաշրջանում խաղաղությունը չունի այլընտրանք»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ Իրանի նախագահի այս այցի մասին շատ է խոսվել նաև տարածաշրջանում, եւ շատերն այն ուշացած են համարել.

«Կարծում եմ, որ ուշացումը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացներով: Ռոհանիի այցը հաջորդեց օրեր առաջ Իրանի ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցին։ Հայաստան այցի  նպատակներն ու ծրագիրը ավելի հստակեցնելու նպատակով  Իրանում սպասում էին Նեթանյահուի այցին ու դրա արդյունքներին: Այս համատեքստում շատ կարևոր էր Իրանի և Հայաստանի նախագահների կողմից պաշտպանական և ռազմական ոլորտում համագործակցելու  խնդիրը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ