Գինեգործական Վերնիսաժ Փարաքարում
Վաղը Փարաքարում կկայանա գինեգործական վերիսաժ, որին կմասնակցեն ինչպես գինեգործական ընկերություն և տնական գինի արտադրողներ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արենի փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Նա ըեղեկացրեց, որ փառատոնը կմեկնարկի ժամը 11-ից Նաիրի 40 հասցեում (օդանավակայանի ճանապարհից աջ):
“Փառատոնի նպատակն է զարգացնել գինեգործությունը, իսկ վայրի ընտրությունը պայմանավորված է Երևանին մոտ լինելով: Բնակչությունը, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գինի գնել ավելի մատչելի, քան խանութներում”:
Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն էլ նշեց, որ վերնիսաժին կմասնակցեն անհատներ.”Արմավիրի մարզում կարկուտի հետևանքով շատ մարդիկ մեծ վնասներ կրեցին, մենք առաջարկել ենք իրենց ևս ունեցած արտադրանքով հանդես գալ, և ինչ-որ կերպ աջակցություն լինի նրանց”:
Ի դեպ, հունիսի 15-ի առավոտյան Հանրապետության հրապարակից 100 դրամով ավտոբուսները կհասցնեն Փարաքար` փառատոնի վայր, ապա կվերադարձնեն:
Նանե Մանուկյանը, անդրադառնալով ընդհանուր գինեգործությանը, նշեց, որ հայկական չորս ընկերություններ շատ լավ ներկայացնում են իրենց գինին Ֆրանսիայում: Նա խորհուրդ տվեց օրական մեկ գավաթ չոր կարմիր գինի ընպել, որը լավ ազդեցություն կունենա առողջության վրա: