“Արա, խի ես մոռացել, որ ինձ պապա էիր ասում…”
Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը, մեր աղբյուրների փոխանցմամբ “իրեն մարզպետ է զգում”: Մարզպետարանի աշխատակիցների պատմելով, ամեն օր երկար թռուցիկաժողովներ է անում, երկար-բարակ խոսում:
Ի դեպ, նրան վերջերս զանգահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ հիշեցրել, որ դավաճանությունն ու “թռնելը” լավ բան չի:
Հիշեցնենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Արա Դոլունցը նշել էր, որ իր եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ աշխատանքային փոխհարաբերություններ էին:
“Արա, խի ես մոռացել, որ ինձ պապա էիր ասում, տենց շուտ թռնում ես … “,-ասել է Սուրիկ Խաչատրյանը նրան: