7-ամյա աղջնակ-մահապարտը պայթեցրել է իրեն Դամասկոսում /ֆոտո/
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ ոստիկանական բաժանամունքում, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։ Ահաբեկիչները պայթուցիկ սարքերը ամրացրել են 7 տարեկան աղջնակի վրա, ով հասնելով ոստիկանական բաժանմունք՝ պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է “Россия 24”-ը։
Ոստիկանները, առանց որեւէ բան կասկածելու, երեխային ներս են թողել, երբ նա, արցունքներն աչքերին, ասել է, որ կորել է ու չի կարողանում գտնել ծնողներին։ Եւ մտնելով ոստիկանական բաժանմունքից ներս՝ երեխան պայթեցրել է ինքն իրեն։
Արդյունքում երեխան մահացել է, մի քանի ոստիկանները ծանր վիրավորվել են։