26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանը և ԱՄՆ-ն փակել են իրենց դիվանագիտական ներկայացչությունները Թուրքիայում

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Diken» պարբերականը, մասնավորապես բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները:

Դեսպանատան  պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է.

«Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում դեկտեմբերի 20-ին`այսօր բոլոր հյուպատոսարանները փակ են լինելու: Բոլոր իրանցիներին  կոչ ենք անում խուսափել այդ տարածքներ գնալուց:

Աղբյուրը նշում է, որ ռուս դեսպանի սպանությունից ժամեր անց Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան առջև անհայտ մի անձ օդամղիչ հրացանով 8-9 անգամ օդ է կրակել: Դրանից անմիջապես հետո որոշում է կայացվել  դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում և Ադանայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանները փակել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել էր «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ։

Հարձակումն իրականցրած անձը թանգարան էր մտել իրավապահ ներկայանալով։

Ավելի ուշ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողներին հայտնել էր, որ ռուս դեսպանին սպանած անձը Անկարայի ոստիկանական բաժնի աշխատակից 22-ամյա Մևլյութ Մերթ Ալթընթաշն է եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ