Էրդողանը ՌԴ դեսպանի սպանությունից հետո հայտարարություն է արել /վիդեո/
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից հետո անմիջապես զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա պաշտոնական հայտարարություն արել։
Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ՌԴ նախագահին ներկայացրել է ընթացող քննության մանրամասների մասին։
Էրդողանը ռուս դեսպանի սպանությունը որակել է որպես սադրիչ գործողություն:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար շատ-շատ կարևոր են: Տարածաշրջանի համար շատ-շատ կարևոր են: Դիմում եմ այդ հարաբերությունները փչացնել ջանացողներին. դուք երբեք չեք տեսնելու ձեր սպասելիքների իրականացումը: Իզուր եք սպասում, իզուր եք սպասելու»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Անկարայում 22-ամյա նախկին ոստիկանը կրակել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա ու սպանել նրան։ Հանցագործը ինքն էլ սպանվել է, իսկ նրա մայրն ու քույրը ձերբակալվել են։