08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։

Իրանի նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է նաև Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ