11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Չի ընտրելու Սյունիքի մարզպետին, բայց պահանջում է

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, թե ով է  լինելու Սյունիքի  ապագա մարզպետը: Օգտատերերը գրում են իրենց պատկերացրած մարզպետի կերպարի մասին:

Օգտատեր Սասուն Մանուկյանի խոսքով, մեծ հաշվով ընտրություն չի, որ դեմ կամ կողմ քվեարկես:

“Ցանկություն է: Բայց կա առանցքային խնդիր, որտեղից էլ առաջանում է կարծիք հայտնելու ցանկությունը: Պետական ցանկացած չինովնիկ` սկսած նախագահից մինչեւ պետական բյուջեից աշխատավարձ ստացող պահակ, ընդամենը ծառա է`ծառայող:

 Այդ թվում եւ մարզպետը, մեր դեպքում` Սյունիքի: Ասում են ժողովրդի, իսկ թե իրականում ինչ է` գիտենք եւ չեմ ուզում, որ այսպես լինի:

Ուստի, պահանջատեր եմ եւ օգտվելով կարծիք հայտնելու, քաղաքացու իշխանությանը պահանջ ներկայացնելու իրավունքներից ուզում եւ պահանջում եմ, որ ապագա մարզպետ լինի.
1. Անբիծ, բարոյական եւ ունենա հայ տեսակին բնորոշ ընտանիք ու ապրելակերպ:

2. Ունենա կառավարման փորձ:

3. Մինչեւ պաշտոնի ստանձնումը՝  հրապարակային ներկայացնի իր ունեցվածքը:

4. Ներկայացնի մարզի զարգացման իր պատկերացումները ու բոլոր համայնքների ավագանու անդամների, համայնքների ղեկավարների, շահագրգիռ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ, ներկա իրավիճակին համապատասխանեցնի  “Սյունիքի զրագացման սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը” եւ մարզում կազմակերպվի կառավարության արտագնա նիստ` այն հաստատելու համար:

5. Կադրային քաղաքականության սկզբունքների հրապարակում եւ նախորդ զուտ անձնական նվիրումով պայմանավորված պաշտոնյանների ազատում, առաջին հերթին բոլոր նրանց ովքեր մասնակցել են “Սյունիքի մարզպետարանը հայտարարում է…” օպերացիային: Կադրային առանցքային նշանակումներում հաշվի առնվի տարածաշրջանների ներկայացուցիչների հանգամանքը:

6. Հստակ նշվի, որ մարզի յուարքանչյուր տարածաշրջանում երբ են կայանալու բնակիչների հանդիպումները մարզպետի հետ: Սյունիքում դրանք չորս են` Կապանի, Մեղրու, Սիսիանի եւ Գորիսի: Համայնքների թիվը 109, որի մեջ մտնում է 135 բնակավայր, որից 7 քաղաքային: Քաղաքները` ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆ, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան եւ Դաստակերտ/վերջինից միայն անունն է մնացել/: Կարճ ասած, բարդ մի մարզ, որի երկու տարածաշրջանը` Կապանն ու Մեղրին առավելապես արդյունաբերական են, իսկ Սիսիանն ու Գորիսը առավելապես գյուղատնտեսական: Սահմանակցում է Արցախին, Իրանին, Նախիջեւանին… Հետեւաբար ունի լուրջ խնդիրներ եւ անելիքներ, որոնց մեծ մասը պայմանավորված է նաեւ մայրաքաղաքից հեռավորությամբ:

7. Մարզկենտրոնին վերադարձնի իր արժանի կարգավիճակը:

8. Հաշվի առնելով հանգամանքը, որ մարզը գործազրկության առումով հանրապետության առաջատարներից է, եթե ոչ առաջատարը, ապա կառավարության ու կարող ուժերի ներգրավմամբ իրականացնի աշխատատեղերի ստեղծման համալիր ծրագիր:

Հ.Գ Ահա սրանք են իմ համար հասկանալի չափորոշիչները, որոնց իրականացնողն էլ կլինի իմ թեկնածուն: Այստեղ է, որ ուզում եմ ասել կարեւոր չէ ո՞վ /թեկուզ նշանակումից պարզ կլինի, կարող է թե ոչ/այլ ինչ է անելո՞ւ իսկ իմ սպասելիքները արտահայել եմ կետերում’,-գրել է Սասուն Մանուկյանը Ֆեյսբուքում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ