Նաոմի Քեմփբելը՝ հերթական սկանդալի հեղինակ
Նաոմի Քեմփբելը կհայտնվի դատարանում հարձակում գործելու մեղադրանքով:
Նրանք, ովքեր լավ հիշողություն ունեն, չեն զարմանա, քանի որ շատերն են հիշում, թե ինչպես 2009-ին նա բռունցքներով հարձակվել էր իտալացի լուսանկարիչ Գաետանո դի Ջովանիի վրա եւ ճանկռտել նրա դեմքը, քանի որ վերջինս հետեւել էր մոդելին եւ այն ժամանակ դեռեւս նրա փեսացու Վլադ Դորոնինին:
Լուսանկարիչը բուժում է ստացել հիվանդանոցում, իսկ 3 տարի անց որոշել է հաշվեհարդար տեսնել դաժան կնոջ հետ: “Սեւ հովազն” իր հերթին հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները: Սակայն ամեն դեպքում ստիպված կլինի ներկայանալ դատարանում: Առաջին լսումները նշանակված են դեկտեմբերի 4-ին: