Արտակարգ դեպք Վանաձորում. կրակոցներ ու վիրավոր
Դեկտեմբերի 16-ին` երեկ, արտառոց դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Կեսգիշերին մոտ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ 1989 թվականին ծնված: Ոստիկանության Տարոնի բաժնին այս մասին ահազանգել են բժշկական կենտրոնից
` տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: