Արմեն Մովսիսյանը Սյունիքի մարզպետ կաշխատի՞ /վիդեո/
Ծննդով սյունեցի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ վերջին դեպքերից հետո չի հանդիպել:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոհրաձգության հետեւանքով մեկ հոգի՝ Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանն ու նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Առուստամյանը վիրավորվել են:
“Առիթ չի եղել Խաչատրյանին տեսնելու”,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է մարզպետի պաշտոնի համար շրջանառվող հավանական թեկնածուների անուններին, ապա կապանցի նախարարը կարծում է, որ բոլորը արժանի են: “Ուղղակի պետք է ընտրել խնդիրներից ելնելով”,-ասաց նախարարը:
Իսկ արդյո՞ք կհամաձայնվի աշխատել Սյունիքի մարզպետ՝ ասաց. “Ես իմ կուսակցության զինվորն եմ, ինչ հանձնարարություն ստանամ՝ կանեմ”,-ասաց նախարարը:
Մանրամասները տեսանյութում: