Սանրվածքներ, որոնք նորաձեւ կլինեն 2017-ին /ֆոտոշարք/
Յուրաքանչյուր տարի նորաձեւությունը փոխվում է, եւ անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի ոչինչ բաց չթողնենք։
Ահա ոճաբանները ներկայացրել են, թե ինչպիսի սանրվածքներն են նորաձեւ այս տարվա ընթացքում։
1, Ալիքներ
Անկախ մազերի չափից՝ թույլ ալիքները նորաձեւ են, դրանք ձեզ թեթեւություն կհաղորդեն եւ հմայք։
2, Երկար, ուղիղ վարսեր
Հաջորդ տարի կրկին նորաձեւ են երկար, ուղիղ մազերը, որոնք դիմացից մի փոքր ավելի կարճ են, քան հետեւից։
3, Խառնաշփոթ
Անգլերեն այս սանրվածքն անվանում են Shag։ Իսկ ոճաբաններն այն անվանում են «խառնաշփոթ»։
4, Բիկսի
Այս սանրվածքն անվանում են Բիկսի՝ հետեւից կարճ խուզած, կողքերից երկար, իսկ գագաթին՝ փարթամություն։
5, Շերտեր
Վերջին տարիներին ավելի նորաձեւ էին հավասար կտրվածքները, իսկ ահա մյուս տարի կարելի է կրկին շերտերով կտրվածքի անցնել։
6, Միջին մազափունջ՝ ճակատին
Այս տարի կրկին նորաձեւ է հոնքերին հասնող ուղիղ մազափունջը։
7, Խառը երանգավորում
Մուգ արմատներ, ավելի բաց ծայրեր գումարած՝ փարթամ վարսեր, 2017-ին խիստ նորաձեւ կերպար։