15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրն օրերով քաղցած է թողել 8 տարեկան դստերը, որպեսզի նա հայտնի մարմնամարզուհի դառնա /վիդեո/

Օմսկում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ով տանջանքների է ենթարկել իր 8-ամյա դստերը։ Կինը երեխային օրերով քաղցած է թողել ու ծեծի ենթարկել նրան, որպեսզի փոքրիկը հայտնի մարմնամարզուհի դառնա՝ «երկրորդ Ալինա Կաբաեւա մեծանա»։

Կինը փոքրիկի սնունդը սահմանափակել ու պարբերաբար ծեծել է, դեռեւս երբ աղջնակը մանկապարտեզ էր հաճախում։ Երբ երեխան սկսել է դպրոց գնալ, ուսուցիչները նրա դեմքին հաճախ կապտուկներ են նկատել։ Աղջիկը ասել է, իբր ընկել է, բայց ուսուցիչները հասկացել են, որ իրականում մի բան այն չէ։

 

Արդյունքում ուսուցիչները պարզել են, որ երեխան անընդհատ քաղցած է, մայրը չի թողնում, որպեսզի նա դպրոցում սնվի, իսկ տանը շատ քիչ ուտելիք է տալիս, որպեսզի նա հանկարծ չգիրանա, կարողանա հայտնի մարմնամարզուհի դառնալ։ Իսկ մարզումների ժամանակ երբ փոքրիկի մոտ ինչ-որ բան չի ստացվել, մայրը նրան ծեծի է ենթարկել։

«Իմ երեխան է, ինչպես ճիշտ եմ համարում, այնպես էլ դաստիարակում եմ։ Չեմ ցանկանում, որ նա վաճառող կամ խոհարար դառնա, նա պետք է հաջողության հասնի, իսկ առանց ծեծի հաջողության չեն հասնում»,- ուսուցիչներին հայտարարել է կինը։

Այժմ փոքրիկին հեռացրել են մորից, նա պապիկի հետ է ապրում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կնոջը մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ