23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Դերասանուհուն կասկածում են Բարաք Օբամային թունավոր նամակներ ուղարկելու մեջ

Ամերիկյան դերասանուհի Շենոն Ռիչարդսոնը, ով հայտնի է “Վամպիրի օրագրերը” ֆիլմից, ձերբակալվել է: Նա կասկածվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին թունավորված նամակներ ուղարկելու մեջ:

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ դերասանուհին փորձել է մեղադրել իր ամուսնուն, ասելով, թե նա է թույնով նամակներ ուղարկել, սակայն ստի դետեկտորը ցույց է տվել, որ հենց դերասանուհին է հանցագործության հեղինակը: Շուտով դերասանուհուն մեղադրանք կներկայացվի, և եթե նրա մեղքն ապացուցվի, Շենոն Ռիչարդսոնին 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Ինչպես հայտնի է, մայիսի վերջին նախագահ Օբամային և քաղաքապետ Բլումբերգին սպառնալիքներով և կասկածելի նյութով նամակներ էին ուղարկվել:

Հարկ է նշել, որ դերասանուհին հինգ երեխա ունի և հիմա էլ սպասում է իր վեցերորդ երեխային, որը կծնվի հոկտեմբերին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ