16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը մորաքույր չունի. Սյունիքի նախկին եւ հնարավոր մարզպետների հարցը /վիդեո/

Հունիսի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում բացի ներքաղաքական,   տարածաշրջանային հարցերից քննարկվել է  Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 “Բնականաբար Սուրեն Խաչատրյանի հարցը քննարկել ենք: Կուսակցությունում առիթ ունեցել ենք մեր տեսակետը հայտնելու այդ խնդրի վերաբերյալ: Գործը գտնվում է նախաքննության փուլում եւ անկախ դիրքից ու պաշտոնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության ենթարկվի”,-ասաց նա:

Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել Սյունիքի նոր մարզպետի թեկնածությունը: “Որեւէ նշանակման հարց չի քննարկվել: Դա մեր փոխարեն շատ ավելի լավ անում եք դուք՝ լրագրողներդ: Նույնիսկ բանը հասել է նրան, որ նշում եք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի զարմիկն է: Սերժ Սարգսյանը ցավոք զարմիկ չունի, քանի որ մորաքույր չունի”,-ասաց Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ