Սյունիքի մարզպետի աթոռի նոր հավակնորդ
Henaran.am-ի տեղեկությունների համաձայն Սյունիքի մարզպի թափուր մնացած պաշտոնի համար մի քանի անուններ են շրջանառվում: Մամուլն արդեն թվարկել է հավանական թեկնածուների ցանկում ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանին, ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանին, ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին:
Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ ես մեկ թեկնածու ի հայտ գա` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Նա եւս ազատամարտի մասնակից է, Հանրապետական է, ունի կառավարման փորձ :
Ի դեպ, Վարդան Գեւորգյանը ջերմ հարաբերություններ ունի Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ, ինչը նշանակում է, որ վերջինիս “դաբրոն” էլ կարող է լինել:
Որոշ տեղեկությունների համաձայն, Վարդան Գեւորգյանը իր հնարավոր նշանակման հարցը քննարկել է Մաքսիմ Հակոբյանի հետ: