21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեխային մեքենայի մեջ մոռացած տղամարդուն ցմահ են դատապարտել

Ջասթին Ռոսս Հարրիսը մեղավոր է ճանաչվել իր մոտ երկու տարեկան որդու սպանության մեջ։ Ջորջիա նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել ցմահ ազատազրկման։

Մոտ երկու տարի առաջ Ջասթին Ռոսս Հարրիսը իր երկու տարեկան որդուն՝ Կուպերին, մոռացել էր մեքենայի մեջ՝ հետեւի նստարանին, իսկ ինքը գնացել էր աշխատանքի, այնտեղ անցկացրել ամբողջ օրը, ապա գնացել կինոթատրոն։ Միայն ճանապարհին էր տղամարդը հիշել, որ երեխային մոռացել է ավտոմեքենայի մեջ, սակայն փոքրիկը արդեն մահացել էր՝ 7 ժամ շոգ մեքենայում անցկացնելու արդյունքում։

Դատարանը գտել է, որ տղամարդը միտումնավոր է այդպես արել՝ ցանկանալով ազատվել երեխայի խնամքից, իսկ պաշտպանը պնդում է, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է։ Այժմ նա պատրաստվում է բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ