28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շունը փրկել է աղբանոց նետված նորածնին

“Պուի” ածականով տնային շունը նորածին աղջնակի կյանք է փրկել, ում ծնողները նետել էին աղբանոց: Շունը քաղաքային աղբանոցում տոպրակ է գտել, որի մեջ էլ եղել է նորածինը: Զգալով, որ տոպրակում կենդանի արարած է, շունն ատամներով տոպրակը բերել է ու դրել իր տերերի տան առաջ:

“Մենք բարձր հաչոցներ լսեցինք և դուրս եկանք` տեսնելու, թե ինչ է կատարվում: Մեր սիրելի շունը նստած էր տարօրինակ տոպրակի կողքին”,- պատմել է շան տերը` Գումներդ Տոնգմակը:

Նրանք բացել են տոպրակն ու գտել նորածնին, ում անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Բժիշկները նշել են, որ երեխան թերհաս է ծնվել, նա կշռել է ընդամենը 2.2 կիլոգրամ:

Իշխանություններն արդեն զբաղվում են երեխայի ծնողների փնտրտուքներով, պարզելու համար, թե ինչու են վերջիններն իրենց նորածին երեխային անպետք իրի նման աղբանոց նետել:

Իսկ շանը կատարած սխրանքի համար Կարմիր խաչը շքանշանի է արժանացրել, շան տիրոջն էլ դրամական պարգև է տրվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ