«Ինչո՞ւ փոխվեց վարչապետը»
«Վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տըեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ինչո՞ւ փոխվեց վարչապետը: Նույն այդ պատճառով: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջեւ հետաքրքիր ժամանակաշրջան է լինելու: Կարապետյանը պետք է ցույց տա, որ կարող է ինքնուրույն գործիչ դառնալ»,- նշեց Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ այդ ընթացքում նա պետք է սեփական կշիռն ունենա: «Նա արդեն անում է դա, տարբեր պաշտոնների նշանակում մարդկանց, որոնք նրա թիմն են դառնալու: Նրա հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչպես կկարողանա դա անել»,- ընդգծեց բանախոսը: