15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Արյան հոտ է փչում` “առանց տաքգլուխ” որոշումների

Թեեւ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չկա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ եւ մարզպետի հայտարարությունն էլ մինչեւ սպանության գործով նախաքննության ավարտը լիազորությունները վայր դնելու մասին, կառավարությունում “զրոյական” նշանակություն են տալիս, այդուհանդերձ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար շարունակվում են անուններ շրջանառվել:

Հավակնորդների ցանկում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր, ԶՊՄԿ տնօրենի որդու` Վահե Հակոբյանի անունը: Վերջինիս հետ անձամբ զրուցել մեզ չհաջողվեց: Փոխարենը Հակոբյանին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը թերեւս այլ պայմաններում մտածեր այս ուղղությամբ, սակայն ստեղծված ֆորսմաժորի պայմաններում, երբ արյուն է թափվել, իր նշանակման հարցը պատգամավորը փակված է համարում: Կարճ ասած` Հակոբյանը չի պատրաստվում “ուրիշի դժբախտության վրա” տեղավորել սեփական առաջխաղացումը: 

Մեր զրուցակիցը նշեց, որ Սյունիքում բավական լարված մթնոլորտ է եւ ստեղծված իրավիճակում այստեղ պետք է փորձառու, “դանդաղ շտապող” ղեկավար, ով “կրակի վրա բենզին լցնելու” փոխարեն կհանդարտեցնի իրավիճակը`զարգացնելով իրադարձությունները “առանց տաքգլուխ” որոշումների: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ