21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը չի փոխի ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

Ռուսաստանը չի պատրաստվում փոխել ԵԱՀԿ Մինսկի իր համանախագահ Իգոր Պոպովին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա, պատասխանելով հարցին, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փոխում են համանախագահներին, արդյոք Ռուսաստանհը նույնը չի անի, ասել է, որ ԱՄՆ և Ֆրանսիայի պարագայում սա դեսպանների հերթական փոփոխություն է։

«Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը շարունակելու է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մենք սրանում որևէ քաղաքական բաղադրիչ չենք տեսնում»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է այն հարցին, թե Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հնարավոր է՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ  ջանքերն ավելանան։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերը միայն ողջունելի են:

«ԵԱՀԿ Մինսի խմբի աշխատանքների առնչությամբ միշտ կա այն, ինչին պետք է ձգտել: Ինչ վերաբերվում է կոնկրետ անձանց ջանքերին այս գործընթացում, ես որևէ հստակ գնահատական չունեմ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ