ՀՐԱՏԱՊ. Մահացե՞լ է Սյունիքի մարզպետի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանը /լրացված/
Ըստ որոշ տեղեկությունների հիվանդանոցում մահացել է Լեռնային Ղարաբաղի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը: Վերջինս ստացել է որովայնի թափանցող վնասվածք, որի արդյունքում լյարդի պատռվածք է առաջացել եւ ներքին արյունահոսություն:
Տեղում սպանվել էր նաեւ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը: Մարզպետի թիկնապահը նույնպես վիրավորվել է: Պատկան մարմինները առայժմ դեպքի մասին մանրամասներ չեն հաղորդում: Գորիսի հիվանդանոցում տեղյակ չեն, թե մայրաքաղաքի որ բուժհաստատություն են տեղափոխել վիրավորներին:
168.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ զինվորական կենտրոնական հոսպիտալից տեղեկացրել են, որ Արտակ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է:
Henaran.am-ը կփորձի մանրամասներ ներկայացնել առաջիկայում:
լուսանկարը emedia-ի