16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր». Է. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով պարգևատրեց Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին և Արմեն Կարապետյանին՝  ՀՀ ԱԺ պատվոգրերով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության,  հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում:

Նա մասնավորապես նշել է.  «Ձեր հայրենանվեր գործունեությամբ դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ եւ առաջ գործ է: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու և հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Անհնար է մոռանալ Սարգիս Պողոսյանի քայլը, ով քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից կամավոր մեկնեց Արցախ՝ իրականացնելու զինվորական հերթապահություն: Ձեր այդ քայլը հայ ժողովրդի հավաքական կամքի միասնության և հաղթական ոգու դրսևորում էր»:

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ