12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երեխաների ներկայությամբ ծխելը այսուհետ բռնություն է համարվում Լատվիայում

Լատվիան ընդունել է կարեւորագույն որոշումներից մեկն իր պատմության մեջ: Սեյմի որոշմամբ` երեխաների մոտ ծխելն այսուհետ հավասար կլինի բռնության:

Համապատասխան օրինագծում պարզաբանվում է “ֆիզիկական բռնություն” հասկացությունը: Դա երեխայի առողջությանը եւ կյանքը վտանգելուն ուղղված գիտակցաբար ուժի գործադրումն է: 2013-ի մայիսի 30-ից երեխայի հանդեպ բռնություն գործել կհամարվի նաեւ նրա ներկայությամբ ծխելը, քանի որ երեխան ենթարկվում է ծխախոտի ծխի բացասական ազդեցությանը: Խախտումների դեպքում ծխող ծնողները կենթարկվեն պատասխանատվության:

Օրենքը նաեւ նախատեսւոմ է քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնցից երեխան կախված է նյութապես եւ ֆիզիկապես: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ երեխային ֆիզիկական ցավ եւ տառապանք պատճառվի: Օրինակ եթե երեխան հոսպիտալացվի ասթմայի նոպայով, իսկ նրա ծխնողները ծխելիս լինեն: 

Օրենքը իրավաբանական ուժ կստանա Լատվիայի նախագահի ստորագրելուց հետո: Առայժմ այն ընդամենն օրինագիծ է, որը կպաշտպանի երեխաներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ