25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

“Dolce&Gabbana”-ին ազատազրկում է սպառնում

Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան կարող են 2,5 տարվա ազատազրկման ենթարկվել: Հենց պատժի այդ չափն է որոշել դատախազը` Միլանի դատարանի լսումների ժամանակ, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը:

Ավելի վաղ դիզայներներին մեղավոր էին ճանաչել 1 մլրդ եվրոյի չափով հարկերը չվճարելու մեջ եւ պարտավորեցրել են 343 մլն եվրո տուգանք մուծել:

Հետաքննության տվյալներով` 2004-ին դիզայներները Լյուքսեմբուրգում 2 կեղծ ընկերություն են հիմնել, որոնց օգնությամբ նրանց հաջողվել է կրճատել հարկային ծախսերը` կեղծելով ֆինանսական հաշվետվությունները: 2011-ին Միլանի դատարանը գործը կարճել էր, սակայն վճռաբեկ դատարանը չեղյալ հայտարարեց նախկին փաստերը եւ գործը վերստին քննության ենթարկեց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ