30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային լրատվիջոցներին մեղադրել է Թուրքիայի հարցում միակողմանի, սադրիչ լուրեր հրապարակելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, Էրդողանը այս մասին հայտարարել է պետական «TRT» հեռուստաալիքի անգլալեզու  ալիքի՝ «TRT World»-ի հեռարձակման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Այս համատեքստում Էրդողանը կարևորել է անգլալեզու ալիքի ստեղծումը, քանի որ Թուրքիայի ներքին կյանքում ձեռքբերումներն ու հաջողությունները բավարար չափով չեն ներկայացվում արտաքին աշխարհին, իսկ երկրում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային լրատվականներում չափազանցված են ներկայացվում:

«Վերջին 3 տարում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք դեպքերից հետո դառը փորձ ենք ձեռք բերել: Գեզիի դեպքերի ժամանակ (Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար սկսված զանգվածային ցույցեր, որոնք վերածվեցին հակակառավարական բողոքի մեծ ալիքի) տեսանք, թե միջազգային լրատվամիջոցները ինչպես են կողմնակալ դիրքորոշում ցուցաբերում և սադրում: Այդ լրատվամիջոցները ոչ միայն հերոսացնում էին Ստամբուլի և Անկարայի փողոցները թալանող, մոլոտովյան կոկտեյլներով և անգամ զենքով մեր ոստիկանների վրա հարձակվող, Դերիքում շրջանի ղեկավարին սպանող բարբարոսներին, այլև առանց ամաչելու ի ցույց դնում իրենց անսկզբունքայնությունը»:

Էրդողանը համեմատել է միջազգային լրատվամիջոցների վերաբերմունքը Արևմուտքում և Թուրքիայում կատարվող կատարվող ցույցերի նկատմամբ:

«Գերմանիայում կամ Ամերիկայում, երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրում է, դա երբեք ոստիկանական բռնություն չի ներկայացվում: Փողոցները փակողներին էլ «խելացի երեխաներ» գեղեցիկ պիտակավորումներ չեն տալիս»: Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում հուլիսի  15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցածը լրատվամիջոցների ցուցաբերած երկակի ստանդարտների կիրառման ամենավառ օրինակն է:

«Նրանք, ովքեր մեզ ժողովրդավարության դասեր են տալիս, չտեսան, որ մեր ազգը մեծից փոքր միավորվեց և 248 հոգու կյանքի գնով ժողովրդավարության նոր ասք գրեց: Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա: Այս ազգը սեփական ճագատագիրը որոշելու զորություն ունի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ