Մայրը հինգ մանկահասակ երեխաների հետ մահացել է հրդեհի արդյունքում
Ռուսաստանի Տվերի շրջանի Պենկովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 6 հոգի մահացել է՝ կինն իր 5 երեխաների հետ։
«Պենկովո գյուղի Ցենտրալնայա փողոցի բնակելի տանը հրդեհի մասին տեղեկատվությունը հերթապահ ծառայությունում ստացվել Է նոյեմբերի 15-ին ժամը 02:59-ին: Նախնական տվյալներով՝ զոհվել Է մի կին եւ հինգ երեխա»,- ասել են գերատեսչությունում:
Այնտեղ հավելել են, որ հերդեհից տուժել Է նաեւ մի տղամարդ, որին շոկային վիճակում եւ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: