02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է Բեքհեմը պատրաստվում փոխարինել ֆուտբոլը

Օրերս ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն արտասվում էր իր վերջին խաղի ժամանակ: Շատերը կարծում էին, որ նա պարզապես չի կարողանա ապրել առանց ֆուտբոլի, սակայն մարզիկն արդեն բավարարել է երկրպագուների հետաքրքրասիրությունը` իրազեկելով` ինչով է զբաղվելու ֆուտբոլի փոխարեն: Պարզվում է` Բեքհեմը մտադիր է հայտնվել Հոլիվուդում:

Կինոաշխարհում մարզիկն այնքան էլ շատ մտերիմներ չունի, սակայն արդեն գտնվել է մեկը, ով կօգնի նրան` Դեյվիդի վաղեմի ընկեր Թոմ Կրուզը: Հանուն կինոաշխարհ մուտք գործելու մարզիկը նույնիսկ մոռացել է ընկերոջ հետ ունեցած նախկին անախորժությունները` կապված Թոմի կողմից իր սիրելի սայենտալոգիայի ակտիվ քարոզչության հետ:

Թոմին քիչ աստղերի չէ հաջողվել համոզել ուսումնասիրել այդ գիտությունը, սակայն նրա սեփական կինը նույնիսկ` Քեթի Հոլմսը, փախավ գիտությամբ տարված ամուսնուց: Բեքհեմների ընտանիքը եւս ժամանակին պարզ հասկացրել է Կրուզին, որ չի ցանկանում աշխարհ ստեղծման գաղտնիքները բացահայտել սայենտալոգիայի օգնությամբ:

Դե ինչ, մնում է հուսալ, որ Դեյվիդի եւ Թոմի մետաֆիզիկական հակասությունները չեն խանգարի նրանց համատեղ նախագծին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ