15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը. «Միասնություն» շարժումը մեկնարկեց

Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժում դաշինքի համաժողովը: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն իր ելույթում ասաց, որ շատերն են իրեն հարցրել, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետևում: «Հայտնի կարկառուների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը, ո՞վ պետք է կանգնած լինի մեր հետևում»,-ասաց նա:  Նա նշեց, որ այս շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու եւ «Միասնություն» համազգային շարժումը նոր ուժ է Հայաստանի քաղաքականության մեջ:

«Միասնություն» համազգային շարժմանը միացած «Հայազն» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ կարճ ժամանակ է, որ իրենց կուսակցությունն համագործակցում է այս շարժման հետ և արդեն համոզվել է, որ այն ուժի և ինտելեկտի համատեղման շարժում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ