25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Կվարկաբեկվեն

Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսնանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է ՝ «Համախմբումը» միասնական դաշինք կազմի  ԲՀԿ-ի հետ, պատասխանեց. «Մենք ոչինչ չենք բացառում. պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել»:

Անդրադառնալով այս թեմային՝ Գերգույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Չեմ կարծում, որ այդ կուսակցությունների միանալը նպատակահարմար է: Դա հարմար որոշում չի լինի ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ «Համախմբման» համար: Եթե անգամ այդ կուսակցությունները ծրագրային ընդհանուր դրույթներ ունեն, մեկ է, այդ երկուսի գումարումը ոչինչ  չի ավելացնի: Եթե այդ կուսակցությունները միանան, երկուսն էլ կչեղոքանան: Դա վարկաբեկող բան կլինի երկու կուսկցությունների համար»: Ազատ Արշակյանը նշեց՝ հավանական չի համարում, որ այդ կուսակցությունները դաշինք կազմեն:

«Ես խորհուրդ չէի տա, որ միանան, բացի այդ՝ այդ ուժերը կունենան համապատասխան մասնագետներ, խորհրդատուներ, ովքեր կկարողանան այս անալիզն անել ու կնկատեն՝ եթե այդ քայլն արվի, հաստատ արդյունավետ չի լինի», – ընդգծեց Ազատ Արշակյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ