21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը զանգահարել է Թրամփին և շնորհավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը շնորհավորել է Թրամփին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նոր պաշտնում հաջողություններ է մաղթել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխադարձ հարգանքի, համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված դաշնակցական հարաբերությունները  առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը և Թրամփն ահաբեկչության դեմ պայքարելու, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ համագործակցելու վճռականություն են հայտնել:

Նշենք, որ Էրդողանը Թրամփին շնորհավորել էր նաև «Twitter» սոցցանցում՝ հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին, ով ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել, և հույս ունեմ, որ հարաբերությունները ավելի կամրապնդվեն»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ