10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քեթրին Զետա-Ջոնսը դուրս է գրվել հոգեբուժարանից /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսն ավարտել է բուժման կուրսը հոգեբույժի մոտ: Պապարացցիները  ֆիքսել են այն պահը, երբ նա ինքնուրույն նստել է մեքենայի ղեկին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը` 43-ամյա օսկարակիր դերասանուհին, 3 շաբաթ անցկացրեց բժշկական հաստատությունում` բուժվելով խորը դեպրեսիայից:

Դերասանուհու ամուսինը` դերասան Մայքլ Դուգլասը, Կաննի կինոփառատոնում հայտարարել էր, որ պետք  է շուտափույթ տուն վերադառնա, որպեսզի հիվանդանոցից դուրս գրվելու պահին աջակցի կնոջը: Սակայն Քեթրինը, փաստորեն, միայնակ  է դուրս եկել հիվանդանոցից: Դերասանուհին բավականին նյարդային տեսք է ունեցել:

Նշենք, որ 2011-ին Քեթրինը բուժման կուրս էր անցնում առաջին տեսակի երկբեւեռ աֆեկտային խանգարումից, սակայն որոշ ժամանակ անց նա եւս մեկ կուրսի կարիք ուներ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ