Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններում կնճիռները ակնհայտ առկա են
”Ստատուս–քվոյի փոփոխություն ասվածից մենք չպետք է վախենանք, մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ ստատուս–քվոյի փոփոխությամբ շրջանառության մեջ չդրվի պրոադրբեջանական գաղափարներ”,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով Արցախի հարցում ստատուս–քվոյի փոփոխության շուրջ Լավրովի արած հայտարարության մասին։
”Նախ ինչ ասել է ստատուս քվոյի փոփոխություն Ղարաբաղի ընկալման մեջ։ Ադրբեջանական կողմը դրանում հասկանում է Արցախը նվաճելու փուլը: Ռուսաստանի արտգործ նախարարի հայտարարությունը պետք է դիտարկել մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ։ Դա առկա բանակցային տրամաբանության մեջ իներցիայով արված հայտարարություն է”,-հավելեց Ջամալյանը։
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը` նա նշեց, որ
Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններում կնճիռները ակնհայտ առկա են, և Հայաստանը պետք է հասկանա` ինչ է շահում և ինչ կորցնում: