Մարգարիտ Եսայանը չի ընդունում բարերար-օլիգարխներին՝ լավ գործ են անում եւ աղմկում /վիդեո/
Ազգային ժողովի պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը իր “Գժանոց թեժ աշուն” գրքից ստացված հասույթը բաշխել է Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ մայրերին: Տիկին Եսայանը չի ցանկացել այդ ակցիան շոուի վերածել, ուստի լրատավամիջոցներին տեղյակ չի պահել:
Պատգամավորի խոսքով, բարոյական չէ օգնել մարդուն եւ այդ մասին բարձրաձայնել: Ասաց՝ պարզապես բարոյական չէ: Մարգարիտ Եսայանը դեմ է ժամանակակից բարերար-օլիգարխներին, ովքեր լավ գործ են անում եւ աղմկում:
Մի բան էլ է զարմացրել նորաթուխ պատգամավորին: Բացի գումարից, նա հագուստներ էլ էր տարել /ի դեպ այս գործում աջակցել է պատգամավոր, ՀՀ Վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը-խմբ./: Սակայն այդ մարդկանց նույնիսկ աշխատանք պետք չէր: “Բնակվելու տեղ էին ուզում, 4 պատ, թեկուզ խարխուլ, որ իմանան նրանց սեփական օջախն է”,-պատմեց պատագամավորը Henaran.am-ի հետ զրույցում:
Ի դեպ, ըստ Մ. Եսայանը, երբ բազմազավակ մայրերից մեկին հարցրել է, որ եթե պայմաններ չկար, ինչու է այսքան երեխա ունեցել` բազմազավակ մայրը պատասխանել է. “Նայեք իմ երեխաներին, սրանցից որ մեկին ես չունենայի, մեկը մեկից լավն է”,-ասաց տիկին Եսայանը` ՛՛մայրական այդ զգացողությունը պետք է համապատասխան գուրգուրանքի արժանանա՛՛:
Պատգամավորի հետ զրույցի այլ մանրամասները` տեսանյութում: