Ո՞վ կմեկնի Լեոնարդո դի Կապրիոյի հետ տիեզերք
Ռուս գործարար Վասիլի Կլյուկինը տիեզերք կմեկնի Լեոնարդո դի Կապրիոյի հետ: Մոնակոյում բնակվող գործարարը նման հնարավորություն է ստացել մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած բարեգործական աճուրդի արդյունքում, հաղորդում է”Reuters”-ը:
Վաճառքներն իրականացվել են “AmFAR” կազմակերպության կողմից, որը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուսումանսիրություններով է զբաղվում: Հոլիվուդյան աստղի հետ դեպի տիեզերք թռիչքի մեկնարկային գինը մեկ մլն եվրո է: Արդյունքում վաճառքի գինը 1,2 մլն եվրո է եղել: Թռիչքը կկայանա 2014-ին, այն կկազմակերպվի “Virgin Galactic” կազմակերպության կողմից:
Գործարարը հայտնել է, որ տիեզերք թռչելն իր վաղեմի երազանքն է, սակայն խոստովանել է, որ թռիչքից առաջ պետք է դեռ ծխելը թողնի: Բացի գործարարից եւ դերասանից, տիրեզերանավում նաեւ այլ մարդիկ կլինեն, ովքեր տոմս են գնել: Նախքան թռիչքը նրանք 3 օր կնախապատրաստվեն Նյու-Մեքսիկոյում: