11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Աշակերտուհու ոտքերը վարորդի գլխին էին /վիդեո/

Մայիսի 24-ին ՀՀ ողջ տարածքում հնչեց վերջին զանգը: Ավանդույթի համաձայն այդ օրը նշանավորվում է ցերեկույթով, որի համար ինչպես վկայում են տարբեր տարիների ցուցանիշները բավականին շատ գումարներ են ծախսվում: Երևանից ընդամենը 28 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գառնի գյուղի շրջանավարտները այսօր շատ ու շատ բաներով տարբերվում էին Երևանի շրջանավարտներից:

Գառնեցիները ՛՛make up” չունեին, մեկ օրվա համար հատուկ չէին հագնվել, վարսահարդարի մոտ չէին գնացել:  Դպրոց էին եկել մի տեսակ ՛՛խեղճուկրակ՛՛ : 

Մինչդեռ Գառնուց Երեւան վերադառնալիս, Henaran.am-ի թղթակիցը Mersedes  G 500 մեքենաների շարասյանը է հանդիպել: Մեքենաների պատուհաններից և ՛՛լյուկերից դուրս կախվել էին աշակերտուհիները: 

Աղջիկներից մեկի ոտքերը համարյա վարորդի գլխին էին ՛՛վայրէջք՛՛ կատարել: Այս պատկերը ֆիքսեցին նաև կրթության և գիտության նախարարության աշխակիցները: Henaran.am-ի թղթակցին չի հաջողվել տեսանկարահանել այդ պահը, քանի որ ՛՛ջիպերի՛՛շքերթն ընթանում էր աննախադեպ արագությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ