Դպրոց, որում կերազի սովորել յուրաքանչյուրը․ սա տեսնել է պետք /ֆոտոշարք/
Ֆիննական Էսպո քաղաքում գտնվող այս դպրոցում կերազեն սովորել շատ-շատերը։ Նախ՝ այն բացառիկ շքեղ է, ասես ոչ թե դպրոց լինի, այլ թանգարան։ Ճարտարապետները ամեն ինչ արել են, որպեսզի մթնոլորտն աշակերտներին ձանձրալի չթվա։
Դպրոցը զբաղեցնում է 10 500 քառակուսի մետր, ներառում է միջին, ավագ դպրոցներն ու նախադպրոցական համալիրը։ Դասերն անց են կացվում թեթեւ մթնոլորտում, երեխաներն իրենք են որոշում՝ որտեղ նստել, դասերի ընթացքում կարող են հանգիստ զրուցել իրար հետ։
Դասարանում աթոռները հարմարավետ են, անիվների վրա, որպեսզի աշակերտները հանգիստ ու արագ տեղաշարվեն՝ աթոռին նստած։
Դպրոցի բակը բաժանված է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված հատվածների, այն տաքացվում է ցուրտ եղանակին։
Պատերը վառ գույներով են ներկված, յուրաքանչյուր դասարան իր գույնն ունի։
Այստեղ կան թե անվտանգության աշխատակիցներ, թե տեսախցիկներ, սակայն դրանք այնքան աննկատ են, որ աշակերտները չեն էլ նկատում։