03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՏՄ-ն զարգանում է՝ իրականցնելով իր առջև դրված խնդիրները

2016թ. հոկտեմբերին 27-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա են գտնվել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի վարչապետերը:

Միջկառավարական խորհրդի նիստի քննարկումների կենտրոնում ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցերն էին: Նիստի ընթացքում Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը հայտարարել է, որ նոյեմբերին հնարավոր կլինի հարթել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ տարակարծությունները և դեկտեմբերին ներկայացնել փաստաթուղթը պետությունների նախագահներին, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավելել է, որ ԵՏՄ-ի Մաքսային օրենսգրքի վերաբերյալ քննարկումների աշխատանքները կշարունակվեն նաև Մոսկվայում:

Նիստի ընթացաքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նաև կոչ է արել ԵՏՄ-ի իր գործընկերներին՝ միասնական շուկայի ձևավորման համար Միության շրջանակներում իրականացնել պարտականությունները:

Իսկ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարել է, որ 2016 թ. հաջողվել է հասնել «կոնկրետ դրական արդյունքների» ԵՏՄ-ի կայացման գործում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտնել է, որ ԵՏՄ-ում ապրանքների տեղաշարժի վերահսկման գործընթացը չպետք է խանգարի վերջիններիս ազատ տեղաշարժին:

Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը փոխանցել է, որ Մինսկում քննարկվել են 2017 թ. ԵՏՄ-ի բյուջեին, Մաքսային օրենսգրքին և այլ խնդիրենրին վերաբերող հարցեր: Սագինտաևը նաև նշել էր, որ ԵՏՄ-ի երկրների համար առաջնային և ամենակարևոր հարցերից մեկը մնացել է Ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Միջկառավարական խորհրդի շրջանակներում տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ՝ այդ թվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին հյուրընկալության և նիստի բարձր կազմակերպման համար: Իսկ Ղրղզստանի վարչապետի ժամանակավոր հանձնակատար Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Հայաստանի և Ղազախստանի վարչապետերին բարձր և պատասխանատու պաշտոններում:

Ավելին, պարզ է դարձել, որ ԵՏՄ-ն և Իսրայելը մինչ 2017թ-ն կիրականացնեն Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:

ԵՏՄ-ն և Սինգապուրը ուսումնասիրում են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնության հնարավորությունները:  Իսկ Հվ. Ամերիկայի պետությունները հետաքրքություն են ցուցաբերում ԵՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ:

ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի ընթացքում էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ անդամ երկրներին անդամակցել ԵՏՄ-ին:

Այսպիսով, ԵՏՄ-ն միևնույն ժամանակ փորձում է կարգավորել միության շրջանակներում առաջացած խնդիրներն ու Ազատ առևտրի գոտի ստեղծել մի շարք պետությունների հետ:

Նարինե Մեհրաբյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ