Զանգահարել ու խոսել եմ. մարզպետը՝ Վարդենիսի քաղաքապետի ծեծից
Օրերս լուրեր տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդեսնիս քաղաքի ղեկավարին՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին, իր իսկ աշխատասենյակում ծեծել են: Սակայն, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նման տեղեկություն չունի: Սակայն դիտարկմանը, թե իր մարզում քաղաքապետ են ծեծում, իսկ ինքը տեղյակ չէ, նա այլ կերպ արդեն արձագանքեց, թե ծեծելու հանգամանքից տեղյակ չէ, քանի որ իրավապահ մարմիններին նման հաղորդում չի եղել, հետո էլ պարզաբանեց, թե միջադեպի մասին այսօր է տեղեկացել:
«Զանգահարել ու խոսել եմ, ինքը հերքել ու ասել է, որ նման բան տեղի չի ունեցել: Հերքել են և իրավապահ մարմինները, և քաղաքապետը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Վարդենիսի քաղքապետն այս պահին էլ իր աշխատեսանյակում աշխատում է:
Վերջինս, անդրադառնալով կարտոֆիլի մթերման հետ կապված խնդիրներին, որ գյուղացին բավականին մատչելի է վաճառում՝ մարզպետն ասաց, թե ամբողջությամբ տիրապետում է ինֆորմացիային և վստահեցրեց, որ նման խնդիր չկա: «Խոսքը վերաբերում էր 20 տոկսին, որոնք որ միջնորդների միջոցով հանձնում են բանակին,և նախարարի հետ մենք միասին եղանք , ես խնդիր դրեցի և հաջորդ օրը հարցը կարգավորվեց: Այս պահի դրությամբ նրանք, ովքեր բողոքում էին, ԼՂՀ ազատ իրենց կարտոֆիլը տանում և վաճառում են իրենց ցանկացած գնով»,- շեշտեց նա: