Դրախտային հաճույք. աշխարհի լավագույն լողափերը /ֆոտո/
“TripAdvisor” հայտնի տուրիստական ռեսուրսը հրապարակել է մոլորակի լավագույն լողափերը` ըստ ողջ աշխարհի զբոսաշրջիկների կարծիքների:
“Rhossili Bay” կոչվող լողափը, որը մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքի մոտ է գտնվում, ձգվում է մոտ 5 կմ: Մեծ Բրիատնիայի լավագույն լողափը հայտնի է իր կայուն ալիքներով եւ բրիտանացի սերֆերների սիրելի վայրն է:
“Eagle Beach” լողափը` իր դրախտային բնապատկերներով, գտնվում է Կարիբյան Արուբա կղզում:
Բերմուդյան “Horseshoe Bay” լողափը` իր բաց վարդագույն ավազով, Բերմուդյան կղզիների ամենահայտնի լողափն է:
“Lopes Mendes Beach” լողափը, չնայած որ գտնվում է աղմկոտ Ռիո-դե-Ժանեյրոյի մոտ, հայտնի է իր հանգստությամբ եւ հարմար է մեկուսացված հանգստի սիրահարների համար:
Իսպանական “Playa de Las Catedrales” լողափի անվանումը թարգմանաբար նշանակում է “տաճարների լողափ”: Այստեղ գտնվող քարե սյուներն իսկապես գոթական տաճարներ են հիշեցնում:
Պուերտո-Ռիկոյի “Flamenco Beach” լողափը հայտնի է որպես Կարիբյան ծովի ամենամաքուր լողափերից մեկը, որտեղ ծովի ջուրը չափազանց պարզ է:
Ժայռերով շրջապատված բրազիլական “Baía do Sancho” լողափը հայտնի է հարուստ ֆլորայով եւ ֆաունայով:
Ավստրալական “Whitehaven Beach” լողափը 7 կմ երկարությամբ ձգվող ապշեցնող գեղեցկություն է: Այստեղ ավազը չի տաքանում նույնիսկ ամենաշոգ եղանակին, այդ պատճառով էլ կարելի է հանգիստ քայլել ոտաբոբիկ` առանց ոտքերն այրելու վախի:
Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ գտնվող իտալական “Rabbit Beach” լողափ հասնելը բավականին դժվար է: նույիսկ մեքենայով գնալու դեպքում վերջին 10-20 րոպեն ստիպված եք լինում ոտքով անցնել լեռների միջով: 150 մետր ձգվող լողափից հիասքանչ ծովային տեսարններ են բացվում: Օգոստոսի վերջին այստեղ կարելի է տեսնել հսկայական կրիաներին, որոնք այստեղ են գալիս ձվադրելու համար: