Հոլիվուդի Փառքի պուրակում Շառլ Ազնավուրի աստղն է տեղադրվել /ֆոտո/
Հոլիվուդի Փառքի պուրակում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Daily Mail-ի տեղեկացմամբ արարողությունը տեղի է ունեցել երեկ, նրան պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից:
Բրիտանական պարբերականը նշել է, որ Ազնավուրը 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկն է, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում: Պարբերականն Ազնավուրին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»է անվանել:
«Ես տարիներ ի վեր գալիս եմ Հոլիվուդ, Միացյալ Նահանգներում շատ եմ աշխատել: ԱՄՆ-ն շոու-բիզնեսի երկիրն է»,- արարողության ժամանակ նշել է շանսոնյեն: