14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սաուդյան Արաբիայում մետրոյի ուղեւորներին որոշել են շոկի ենթարկել /ֆոտո/

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում պատրաստվում են զբոսաշրջիկներին շոկի ենթարկել մետրոյի կայարանով, որն ամբողջությամբ պատված կլինի ոսկով: Ճարտարապետի հավաստմամբ` դա աշխարհի ամենաշքեղ մետրոյի կայարանը կլինի, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Իրանական ծագումով բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը մտադիր է անապատային բլուրների էֆեկտ հաղորդել: Կայարանի պատերը կլինեն ոսկուց, իսկ հատակը` մարմարից: Տանիքը թափանցիկ կլինի, որպեսզի արեւը ներս թափանցի:

Կայարանի տարածքում կկառուցվի բազմահարկ շենք` կանգառով եւ առեւտրային սրահներով: Նոր կայարանի տարածքը 20,434 քառակուսի մետր կլինի: Կկառուցվի 6 հարթակ, որոնցից հնարավոր կլինի մեկնել մետրոյով, էլէկտրոգնացքներով եւ միջքաղաքային գնացքներով:

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդուին նախագիծը դուր է եկել: Նա հանձնարարել է շինարարությունն ավարտել 4 տարվա ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ