10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նորածին երեխային սպանած մայրը դատապարտվեց

Սյունիքի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի որոշմամբ 21-ամյա Աննա Երվանդի Մկրտչյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել  եւ սահմանել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: Դատարանը հաշվի է առել այն,  որ առաջադրված մեղադրանքը ամբաստանյալ Աննա Մկրտչյանը ընդունել է, եւ միջնորդել արագացված դատաքննություն:

Ըստ մեղադրանքի` Աննան 2011թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները եւ այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: 

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ պատիժ նշանակել ազատազրկում 2 /երկու/ տարի ժամկետով: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը պատիժը չկիրառեց` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ